ԶՊՆԿ-ն հանրային լսում է անցկացրել

Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումը, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում՝ ընկերության բացահանքի տարածքից, և 220 ԿՎ օդային գծի կառուցում:

Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն: Այն կբարձրացնի էներգետիկ համակարգի հուսալիությունը, վերահսկելիությունը տարածաշրջանում, իսկ հավելյալ հզորությունների ավելացումը կնպաստի տնտեսության զարգացմանը Սյունիքի մարզում:

Ծրագիրն ունի նաև ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում կտա անխափան հոսանքի մատակարարման ապահովման, հզորությունների ավելացման հնարավորություն։

ajax-loader