Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 52.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2024թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 52,570.9 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 52.7%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 1,607.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.7%-ով և կազմել 3,081.2 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 42.0%-ով և կազմել 778.2 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 60.9%-ով և կազմել 3,236.4 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 46.1%-ով, կազմելով 3,163.1 տոննա։

ajax-loader