Պաշտոնական

Փոխվարչապետի հետ քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն եւ նախագահ Ջասթին Դիբբին: Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: «Զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի շահագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ում․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 7,5%, իսկ 2024 թվականին՝ 5,1%: «Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակի եւ տնտեսական հեռանկարների բարելավումը դրական ազդեցություն կունենա երկիր մտնող փոխանցումների ծավալի եւ արտաքին պահանջարկի վրա։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների ծավալն այս տարի կարող է աճել 30%-ով։ Ամուլսարի հանքավայրում աշխատանքը վերսկսելու որոշումը ...

Կարդալ ավելին »

Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիան քննարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, ...

Կարդալ ավելին »

Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Արդյունքում ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի: Նշվել է, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ «Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական ...

Կարդալ ավելին »

Պատրաստել տեխնոկրատ կառավարիչներ․ Պոլիտեխնիկն ու ՏԿԵ նախարարությունը ստորագրել են հուշագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր: Այն նպատակ ունի զարգացնելու գիտական ու կրթական փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսության զարգացման համար պատրաստել և վերապատրաստել տարածքային կառավարման ոլորտի տեխնոկրատ մասնագետների։ Կարևորելով հուշագրի կնքումը՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ այն հավասարաչափ կարևոր է երկու կառույցների համար։ «Մեր նպատակն է, երկու կողմերի և ոլորտի մասնագետների ...

Կարդալ ավելին »

Տնտեսական խնդիրների քննարկում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ Այդ մասին տեղեկացնում է umba.am-ը։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետն ու ներկաները դիմավորեցին Կապանում վայրէջք կատարած օդանավի օդաչուներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կապանի «Սյունիք» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ...

Կարդալ ավելին »

Առանց զարգացած տնտեսության չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն․ Վարդան Ջհանյան

Syuniacyerkir.am-ը զրուցել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին: Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին: Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն վճարած հարկերով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

2022 թվականի ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պահպանել է Հայաստանի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։ 2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61 մլրդ դրամի համեմատ։ ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին վերցրած։ Ինչպես հայտնել են ԶՊՄԿ-ից, ընկերությունը շարունակում է մնալ երկրի ...

Կարդալ ավելին »

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջինն է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակը։ Այդ մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն ...

Կարդալ ավելին »
ajax-loader