Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջինն է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակը։ Այդ մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։

Ստորև ներկայացնում ենք առաջին 50 խոշոր հարկատուներին, որոնց թվում են նաև «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը, «ԹԵՂՈՒՏ»-ը, «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ը, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ»-ը։

  1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
  2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
  3. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
  4. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
  5. «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
  6. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
  7. «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ»
  8. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
  9. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»
  10. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
  11. «ՖԼԵՇ»
  12. «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
  13. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
  14. «ԹԵՂՈՒՏ»
  15. «ՄԱՔՍ ՕԻԼ»
  16. «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
  17. «ՍԻԹԻ»
  18. «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»
  19. «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»
  20. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
  21. «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»
  22. «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ»
  23. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»
  24. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  25. «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»
  26. «ՅՈՒՔՈՄ»
  27. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ»
  28. ԱԿԲԱ  ԲԱՆԿ
  29. ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
  30. «ԿԱԲԱՐԿՈ»
  31. «ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐ»
  32. «ԲԱՂՐԱՄՅԱՆ»
  33. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»
  34. «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»
  35. «ԱՎԵՐՍ»
  36. «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ»
  37. «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ»
  38. «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ»
  39. «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»
  40. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»
  41. «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»
  42. «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»
  43. «ԴԻՋԻԹԵՅՆ»
  44. «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ»
  45. «ԲԱՐՍԻՍ»
  46. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
  47. «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ»
  48. «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ»
  49. «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»
  50. ԻՆԵԿՈԲԱՆԿ
ajax-loader