«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Հարգելի գործընկերներ
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓՆԻ» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ մեր ընկերությունը վերանվանվել է «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, որը գրանցում է ստացել սույն թվականի հոկտեմբերի 6-ին։
Հարգանքով՝ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերություն»։