Լուրեր

«Չաարատ Կապանում» նշել են Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Ավանդույթի համաձայն՝ «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը ընկերության մի շարք աշխատակիցների հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Չաարատ Կապանի» ֆեյսբուքյան էջը։ Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակիցներ էլ Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը ․․․խնձոր է հավաքում Չիլիում

Իսրայելական Tevel ընկերությունը Unifrutti ընկերության հետ համատեղ Չիլիում խնձորի բերքահավաք է կազմակերպել՝ կիրառելով արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ռոբոտային հարթակ։ ԱԲ-ն կառավարում է ռոբոտային հարթակին լարով միացված անօդաչու թռչող սարքերը, որոնք պտտվում են ծառի շուրջը և ընտրում միայն հասած և վնասվածքներ չունեցող պտուղները: Խնձորի բերքահավաքը բոլոր փուլերում իրականացվում է առանց մարդկանց մասնակցության։ Ֆերմերներն ասում են, որ սա հողագործության ապագան է: ԱԲ-ն ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ գիտնականներն արևի վրա թափվող պսակաձև անձրև են ֆիքսվել

Աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են, թե ինչպես են երկնաքարի նմանվող օբյեկտները անձրևի պես թափվում Արեգակի մակերևույթի վրա: Երևույթը կոչվում է պսակային անձրև, այն ձևավորվում է գազից, իսկ դրանում առկա ջերմաստիճանը հասնում է մինչև 1,1 մլն ցելսիուսի, այս մասին տեղեկացնում է Space.com-ը: Այս երկնաքարերը միանգամայն տարբերվում են նրանցից, որոնք բարձր արագությամբ ներթափանցում են Երկրի մթնոլորտ և երբեմն նույնիսկ հասնում Երկրի մակերեսին։ Ի ...

Կարդալ ավելին »

Բանկային արձակուրդ․ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 0,1%-ով

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մայիսին նվազել է 0.1%-ով՝ Չարլզ III թագավորի թագադրման կապակցությամբ հայտարարված լրացուցիչ բանկային արձակուրդի հետևանքով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակված զեկույցում։ Այս արդյունքը ավելի վատ էր, քան ապրիլին գրանցված 0.2% աճը, բայց մի փոքր ավելի լավ, քան կանխատեսում էին փորձագետները: Նրանք ակնկալում էին 0.3% կրճատում բանկային արձակուրդի, մի շարք գործադուլների պատճառով, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ

Քոուչինգի Միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։ Այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ: Այդ առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով ...

Կարդալ ավելին »

«Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ էստոնական «Նարվա Տրանսի» նկատմամբ։ Մեր թիմն ունենալով մեծ առավելություն կոտրեց մրցակցի դիմադրությունը ըստ էության վճռելով դիմակայության ելքը։ Ցուցադրելով բալանսավորված ֆուտբոլ «Փյունիկը» խաղային բոլոր առումներով գերազանցեց էստոնական թիմին։ «Հաճելի է, որ առաջին խաղը եվրոպական մրցաշարը հաղթանակով սկսեցինք: Խաղից առաջ ասել էի, որ մենք ...

Կարդալ ավելին »

Սյունիքում և Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և  Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և  Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։ «Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել ...

Կարդալ ավելին »

ՌԴ պետդուման ընդունել է սեռափոխությունն արգելող օրենք

ՌԴ պետդուման հուլիսի 14-ին կայացած նիստում օրենք է ընդունել, որն արգելում է սեռափոխությունը Ռուսաստանում։ Բացառություն կլինեն երեխաների բնածին անոմալիաների բուժման նպատակով բժշկական միջամտությունների դեպքերը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։ Ըստ նոր ընդունված օրենքի՝ արգելվում է բժշկական միջամտությունների իրականացումը, ներառյալ՝ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուղղված են սեռը փոխելուն, այդ թվում՝ հակառակ սեռի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: Օրենքում ասվում է, ...

Կարդալ ավելին »

Գնահատված աշխատանք․ ԶՊՄԿ-ում տարիների վաստակ ունեցող քաջարանցիները պարգևատրվեցին հուշամեդալներով

ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հուշամեդալներով պարգևատրվեցին կոմբինատի վաստակաշատ հինգ աշխատակիցներ՝ ձեռնարկության նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, եռահատորյակի հեղինակ Սոսիկ Դավթյանը, քիմիական լաբորատրիայի նախկին ղեկավար Ռիմա Սարգսյանը, ֆինանսական բաժնի նախկին ղեկավար Մեժլում Հակոբյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի նախկին աշխատակցուհի Սոֆիկ Աբրահամյանը։ Շնորհավորելով քաջարանցի հանքագործներին հոբելյանի առթիվ՝ Միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը նշեց, ...

Կարդալ ավելին »
ajax-loader