Արհեստական բանականությունը ․․․խնձոր է հավաքում Չիլիում

Իսրայելական Tevel ընկերությունը Unifrutti ընկերության հետ համատեղ Չիլիում խնձորի բերքահավաք է կազմակերպել՝ կիրառելով արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ռոբոտային հարթակ։

ԱԲ-ն կառավարում է ռոբոտային հարթակին լարով միացված անօդաչու թռչող սարքերը, որոնք պտտվում են ծառի շուրջը և ընտրում միայն հասած և վնասվածքներ չունեցող պտուղները: Խնձորի բերքահավաքը բոլոր փուլերում իրականացվում է առանց մարդկանց մասնակցության։ Ֆերմերներն ասում են, որ սա հողագործության ապագան է:

Tevel and Unifrutti  1.jpg (190 KB)

ԱԲ-ն վերլուծում է խնձորի տեսքը և հրաման է տալիս քաղել միայն այն դեպքում, եթե պտուղը անհրաժեշտ չափով հասունացել է և վնասված չէ: Փորձարարական ֆերմայում հարթակի աշխատանքը ցույց է տվել, որ համակարգը ընտրելու գործընթացը կատարում է ամենաբարձր որակով։ Այն մեծապես նվազեցնում է բերքահավաքի ծախսերը՝ թույլ տալով ընտրել միայն լավագույն որակի պտուղները յուրաքանչյուր անգամ անցնելիս:

Լարերի միջոցով էլեկտրականության մատակարարումը թույլ է տալիս դրոններին աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հարթակը ստանում է էլեկտրաէներգիա: Ռոբոտային հարթակը կարող է աշխատել, թերևս, նաև մթության մեջ, պարզապես անհրաժեշտ կլինի ճիշտ կարգավորել ընթացիկ լուսավորության ֆիլտրերը:

Անօդաչու թռչող սարքերով խնձորը քաղելու գործընթացն իրականացվում է վակուումի միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում միրգը վնասելու հավանականությունը: Ընտրված խնձորները դրոններով տեղադրվում են հարթակի ժապավենի վրա, որտեղից դրանք տեղափոխվում են տարաներ, ապա՝ փաթեթավորման։

Իրենց ռոբոտային հարթակի համար մշակողները վերցրել են Darwin Harvesting Group-ի հարթակը և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ութ ինքնուրույն հավաքող անօդաչու թռչող սարքերով: Tevel-ն ակնկալում է, որ ռոբոտը լայն տարածում կստանա ֆերմերների շրջանում, որոնք բերքահավաքի սեզոնի ժամանակ աշխատուժի խիստ կարիք են ունենում։

ajax-loader