Բանկային արձակուրդ․ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 0,1%-ով

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մայիսին նվազել է 0.1%-ով՝ Չարլզ III թագավորի թագադրման կապակցությամբ հայտարարված լրացուցիչ բանկային արձակուրդի հետևանքով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակված զեկույցում։

Այս արդյունքը ավելի վատ էր, քան ապրիլին գրանցված 0.2% աճը, բայց մի փոքր ավելի լավ, քան կանխատեսում էին փորձագետները: Նրանք ակնկալում էին 0.3% կրճատում բանկային արձակուրդի, մի շարք գործադուլների պատճառով, այդ թվում՝ ուսուցիչների և երկաթուղայինների աշխատակիցների կողմից: Սակայն, ինչպես խոստովանում է վիճակագրական ծառայությունը, «եթե նայենք ավելի լայն պատկերին, ապա մայիսին նախորդող երեք ամիսների ընթացքում ՀՆԱ աճ չի արձանագրվել»:

Արտադրության ծավալը մայիսին նվազել է 0.6%-ով, շինարարության ցուցանիշները նվազել են 0.2%-ով, սպասարկման ոլորտում ևս աճ չի գրանցվել։

ajax-loader