ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Anticiparing trends – an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նշելով, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ոչ միայն մարտահրավերներով, ռիսկերով ու խնդիրներով, ...
Կարդալ ավելին »Tag Archives: տնտեսություն
Բանկային արձակուրդ․ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 0,1%-ով
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մայիսին նվազել է 0.1%-ով՝ Չարլզ III թագավորի թագադրման կապակցությամբ հայտարարված լրացուցիչ բանկային արձակուրդի հետևանքով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հրապարակված զեկույցում։ Այս արդյունքը ավելի վատ էր, քան ապրիլին գրանցված 0.2% աճը, բայց մի փոքր ավելի լավ, քան կանխատեսում էին փորձագետները: Նրանք ակնկալում էին 0.3% կրճատում բանկային արձակուրդի, մի շարք գործադուլների պատճառով, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը մինչև 2075-ը կդառնա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը Չինաստանից հետո
Հնդկաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչև 2075 թվականը կհասնի 52.5 տրիլիոն դոլարի, ինչի արդյունքում հանրապետությունն այս ցուցանիշով կզբաղեցնի երկրորդ տեղը։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Goldman Sachs ներդրումային բանկի տվյալները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև 2075 թվականը Հնդկաստանը, որը ներկայումս աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, կզբաղեցնի երկրորդ տեղը Չինաստանից հետո՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, Ճապոնիայից և եվրոգոտուց։ Ընդ որում՝ Չինաստանի ՀՆԱ-ն ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերողների հետ պետության պարտնյորությունը պետք է ֆոնդի միջոցով ներդնել արտահանման սեկտոր․ Միրաքյան
«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դոլարի կուրսի անկման հետևանքով արաջացած խնդիրներին և առաջարկել լուծումներ։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ․ «Դոլարի կուրսը ստաբիլ շարունակում է ընկնել՝ շարունակելով վնասել մեր արտահանողներին: Ի՞նչ անել: 1. Աջակցել արտահանողներին: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս: 2. Ավելացնել հարկերը բոլոր այն ներկրվող ապրանքների նկատմամբ, որի արտադրությունը մենք ունենք: Դա մի կողմից ...
Կարդալ ավելին »Առանց զարգացած տնտեսության չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն․ Վարդան Ջհանյան
Syuniacyerkir.am-ը զրուցել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին: Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին: Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ ...
Կարդալ ավելին »Խնդիր ենք դրել 2023-ին ապահովել առնվազն 7% տնտեսական աճ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվությունն աճել է, արտահանումը՝ կրկնապատկվել
Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11,3 %-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 79,5 %: Արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 62 %-ով։ Ծառայությունների ծավալն աճել է 21,1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 18,2 %-ով, շինարարության ծավալը՝ 13,9 %-ով։ Չնչին նվազում է գրանցվել միայն արդյունաբերական ...
Կարդալ ավելին »Ռուսների տեղափոխման շնորհիվ ապահովվել է Հայաստանի տնտեսության զգալի աճ․ Քերոբյան
Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 108-110 հազար, այսինքն՝ այդքան ռուսաստանցի տեղափոխվել է Հայաստան և մնացել մշտական բնակության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ведомости»-ին տված հարցազրույցում նման տվյալներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Քերոբյանի խոսքով՝ միջին հաշվով ռուսաստանցիները Հանրապետությունում բացում են «տարեկան 500 բիզնես»: Անցյալ տարի գրանցվել է 2500 իրավաբանական ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան
Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը: 2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...
Կարդալ ավելին »