Տնտեսական ակտիվությունն աճել է, արտահանումը՝ կրկնապատկվել

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11,3 %-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 79,5 %: Արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 62 %-ով։

Ծառայությունների ծավալն աճել է 21,1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 18,2 %-ով, շինարարության ծավալը՝ 13,9 %-ով։ Չնչին նվազում է գրանցվել միայն արդյունաբերական արտադրանքի գների ինդեքում՝ 0,1 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 0,7 %-ով աճ է գրանցել։ Սպառողական գների ինդեքսն աճել է 8,1 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրանքն աճել է 1,3 %-ով։

ajax-loader