ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա:

Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ 

Գործակալության բնորոշմամբ՝ Մոսկվան կարող է պարծենալ, որ աննախադեպ միջազգային պատժամիջոցները չեն կարողացել խարխլել ռուսական տնտեսությունը, որը, փոխարենը, նույնիսկ աճել է։

Ինչպես նշում է գործակալությունը, աշխատավարձերն աճել են երկնիշ թվերով, ռուբլին կայունացել է, իսկ աղքատությունն ու գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա են։ Bloomberg-ը նշում է, որ սա օգուտ է բերել ՌԴ քաղաքացիներին:

2023 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքն արդեն զգացել է հակառուսական պատժամիջոցների բումերանգի էֆեկտը։ Նրա խոսքով՝ Արևմուտքում շատերն արդեն մտածում են՝ արդյոք ճիշտ են վարվել։

ajax-loader