Tag Archives: ԵՄ

ԵՄ երկրները համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ երկրները համաձայնեցնում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, նշվել է ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեի երկուշաբթի օրվա նիստի օրակարգում։ Դեսպանները «դիտարկելու են պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խափանման համար», նշվել է փաստաթղթում։ Եվրահանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 17-րդ փաթեթը միության երկրներին անցած շաբաթ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Bloomberg գործակալությունը, ԵՀ-ը առաջարկում է սեւ ցուցակ մտցնել 60 ֆիզիկական անձանց ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այդ մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։  Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ...

Կարդալ ավելին »

61 երկրի սպառնում է ԵՄ անվիզա ռեժիմի վերանայում

ԵՄ-ը պատրաստվում է բարելավել վիզային ռեժիմի չեղարկման իր մեխանիզմն այս տարի՝ հեշտացնելով Բրյուսելի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը 61 երկրների քաղաքացիների համար, որոնք ներկայում օգտվում են այդ իրավունքից, այդ թվում՝ Արեւմտյան Բալկաններից անդամակցության բոլոր թեկնածուների, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, գրել է Radio Free Europe-ի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը: Նրա խոսքով՝ անվիզա ռեժիմի դադարեցման լրացուցիչ պատճառներ թվարկելու առաջարկը Եվրահանձնաժողովը նախաձեռնել է դեռ 2023թ., եւ ԵՄ խորհուրդը, որը ներկայացնում է 27 անդամ պետություն, մեկ տարի առաջ արդեն ընդունել է իր դիրքորոշումն այդ հարցում։ Սակայն 2024թ. հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունների եւ օրենսդրական ակտերի մեծ քանակի պատճառով Եվրախորհրդարանը միայն վերջերս է ստացել բանակցություններ վարելու մանդատ։ Ինչպես տեղեկացրել է լրատվամիջոցի խմբագիրը, երեք ինստիտուտների միջեւ առաջին փորձնական երկխոսությունն առաջարկվող օրենսդրության վերաբերյալ տեղի է ունեցել անցած շաբաթ, որի նպատակն էր համաձայնության հասնել ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում, որը կտեւի մինչեւ հունիսի վերջ։ Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, նոր օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի վաղ աշնանը։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում այժմ Ըստ էության, Եվրամիությունը դառնում է շատ ավելի կոշտ վիզային ռեժիմի ազատականացման հարցում՝ արտացոլելով ավելի լայն տեղաշարժ. նախ՝ ԵՄ անօրինական միգրացիայի ցանկացած ձեւի դեմ պայքարում, երկրորդ, վիզային քաղաքականության պոտենցիալ օգտագործման մեջ՝ որպես երրորդ երկրների վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիք: Վիզաների ազատականացումը, որն այս դեպքում վերաբերում է ԵՄ անդամ բոլոր երկրներին, բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի, վաղուց Բրյուսելի կարեւորագույն քաղաքական հնարքներից մեկն է, հատկապես նրա հարեւանների համար: Այն թույլ է տալիս երրորդ երկրների քաղաքացիներին այցելել ԵՄ անվիզա, մինչեւ 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Կոսովոն ցուցակին ավելացավ 2024թ. սկզբին, իսկ Վրաստանն ու Ուկրաինան՝ 2017թ.։ Այսպիսով, արտոնությունը չեղյալ հայտարարելու սպառնալիքը կարող է դիտվել որպես իրական: Ներկա կասեցման մեխանիզմը, որը գործում է 2018-ից, կարող է գործարկվել ակնհայտ չարաշահումների դեպքերում, օրինակ, երբ երրորդ երկրների քաղաքացիների թիվը գերազանցում է 90-օրյա սահմանը, կամ երբ ճանապարհորդությունների ազատականացման ռեժիմն օգտագործվում է ԵՄ-ում ապաստան հայցելու համար: Մինչ այժմ ԵՄ-ն միայն մեկ անգամ է կասեցրել վիզային ռեժիմի ազատականացումը՝ նախ ժամանակավոր, իսկ հետո՝ մշտապես՝ Հարավային Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության համար։ Եվ այսպես, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ընդհանուր առմամբ, փոփոխությունների չորս հիմնական ուղղություններ կան, քանի որ Բրյուսելը ձգտում է վիզաների կասեցման մեխանիզմն ավելի հուսալի զսպող միջոց դարձնել: Նախ՝ վիզային ռեժիմի ազատականացումը կարող է կասեցվել, եթե կա հակասություն երրորդ երկրի անվիզա ռեժիմի եւ ԵՄ ընդհանուր վիզային քաղաքականության միջեւ: Այդպես էր, օրինակ, 2022թ., երբ Սերբիան թույլատրեց անվիզա ճանապարհորդել այնպիսի երկրների քաղաքացիներին, ինչպիսին են Բուրունդին, Հնդկաստանը եւ Կուբան։ Բրյուսելը ենթադրում էր, որ այդ անձանցից շատերը Սերբիան օգտագործում էին որպես ԵՄ հետնաբակ: Եվրահանձնաժողովի ճնշման ներքո Բելգրադը հրաժարվեց որոշ պայմանավորվածություններից: Սակայն, առաջարկվող օրենսդրության համաձայն, նման վարքը կարող է պատժելի լինել ավելի կոշտ ձեւով։ Հիբրիդային սպառնալիքներ Վիզաների դադարեցման մյուս պատճառն այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներն են։ Թեեւ այս դիրքորոշումը դեռեւս հիմնականում տեսական է, այն հիմնված է այնպիսի օրինակների վրա, ինչպիսին են Ռուսաստանը եւ Բելառուսը, որոնց ԵՄ-ը մեղադրում է Աֆրիկայից եւ Ասիայից միգրանտներին ԵՄ սահմաններ, օրինակ՝ Լեհաստան եւ Լիտվա, տեղափոխելու մեջ: Ներկայում Եվրամիության վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը թե՛ Մոսկվայի, թե՛ Մինսկի հետ արդեն մի քանի տարի կասեցվել են՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ ընդդիմության դեմ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ճնշումների հետ։ Բայց եթե մեկ այլ անվիզա երկիր փորձի նմանատիպ մարտավարություն կիրառել, ապա կարող է ի պատասխան նոր մեխանիզմ գործադրվել: Երրորդ, եթե երկիրն ունի ներդրողների քաղաքացիության սխեման, որը թույլ է տալիս անհատներին քաղաքացիություն ձեռք բերել առանց այդ երկրի հետ իրական կապի, ապա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը նույնպես կարող է կասեցվել ապագայում: Սակայն կասեցման չորրորդ նոր հիմքը, թերեւս, ամենահետաքրքիրն է, քանի որ այն վերաբերում է երրորդ երկրների հետ ԵՄ քաղաքական հարաբերություններին: Օրինագծում ասվում է, որ կասեցման մեխանիզմը կարող է գործարկվել «մարդու իրավունքների լուրջ խախտումների» կամ «միջազգային իրավունքի եւ չափանիշների, ներառյալ մարդու իրավունքների օրենսդրության եւ միջազգային դատարանների որոշումներին ու կարգադրություններին չհամապատասխանելու լուրջ խախտումների» դեպքում։ «Դեմոկրատիայի չափորոշիչը» Եթե ​​հարցնելու լինեք ԵՄ պաշտոնյաներին, նրանք միշտ ասել են, որ կա «ժողովրդավարության չափանիշ», երբ խոսքը վերաբերում է վիզաների ազատականացմանը, բայց երբեք հստակ չի ասվել, թե դա կոնկրետ ինչ է ենթադրում: Մյուս հետաքրքիր եւ նոր ասպեկտն այն է, որ մեխանիզմի գործարկումն այս դեպքում պետք է լինի Եվրահանձնաժողովի բացառիկ իրավասությունը՝ ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ այն առնչվում է դաշինքի արտաքին հարաբերություններին։ Սակայն, ի վերջո, անդամ պետությունները դեռ պետք է կասեցնեն վիզայի ազատականացումը երրորդ երկրի հետ ձայների որակյալ մեծամասնությամբ: Ինչպես ասում են ԵՄ պաշտոնյաները, այն մնում է «միջուկային տարբերակը, երբ մնացած բոլորը սպառված են», քանի որ դաշինքը, ընդհանուր առմամբ, այնքան էլ չի ցանկանում պատժել երկրի ողջ բնակչությանը, այլ կառավարությանը: Ահա թե ինչու այս տարվա սկզբին ԵՄ-ը որոշեց կասեցնել վիզային ռեժիմի ազատականացումը միայն վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար՝ կովկասյան երկրում ժողովրդավարության հետընթացից հետո: Սակայն ողջ բնակչությանը թիրախավորելու տարբերակը մնում է քննարկման փուլում, եւ նկատի ունենալով կասեցման մեխանիզմի ապագա ընդլայնումը՝ դաշինքն ակնհայտորեն արդիականացնում է իր գործիքակազմը:

Կարդալ ավելին »

8 երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այդ մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: «Խորհուրդը որոշել է, որ 25 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձինք պետք է ներառվեն այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների ու մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակող միջոցների», – պարզաբանել են ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ից ռուսական հեղուկ գազի ներմուծումն աճել է 18%-ով

Ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը ԵՄ 2024 թվականին աճել է 18%-ով, ընդ որում՝ Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան հիմնական երկրներն են, որոնք ավելացրել են գնումները։ Այս մասին հայտնում է EUobserver պորտալը՝ հղում անելով Ember խորհրդատվական ընկերության տվյալներին։ Նրա տվյալներով՝ ԵՄ-ում գազի ընդհանուր պահանջարկը գրեթե անփոփոխ է մնացել։ Նշվում է, որ, մասնավորապես, Չեխիան գազի մատակարարումների դիվերսիֆիկացման ավելի քիչ հնարավորություն ունի, քան Ֆրանսիան ...

Կարդալ ավելին »

Իսպանիայի վարչապետը հայտնել է ԵՄ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել եվրոպական բանակի ստեղծման օգտին՝ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու համար։ «Այսօր մենք բախվում ենք նոր ճգնաժամի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է բարդացել, այդ թվում՝ կապված Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ գծի փոփոխության հետ։ «Այն, ինչ մենք պետք է անենք, եվրոպական բանակ, 27 երկրների համայնքային ուժ ստեղծելն է, որը ղեկավարվելու է նույն դրոշի ներքո եւ նույն շահերով»,- ասել է նա։ «Միայն այս կերպ մենք կդառնանք իսկական միություն եւ կերաշխավորենք կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում»:

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։  Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն արգելել է 8 ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթով արգելել է ռուսական ութ լրատվամիջոցների հեռարձակումը Եվրոպայում։ Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել ԵՄ-ում դադարեցնել ռուսական ութ լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաների գործողոթյունը»,- ասվում է փաստաթղթում։  Խոսքը վերաբերում է Eurasia Daily տեղեկատվական կայքին, News Front գործակալությանը, SouthFront կայքին, RuBaltic լրատվական հարթակին, Lenta ինտերնետ հրատարակությանը, «Զվեզդա» հեռուստաալիքին, Fondsk-ին և Ռազմավարական մշակույթի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն ռուսական 13 բանկ անջատել է SWIFT-ից

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց: Meduza-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաեւ որոշել է ռուսական 13 բանկի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։ «Առաջին անգամ ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանից դուրս գտնվող վարկային եւ ֆինանսական հաստատությունների գործարքների վրա, որոնք օգտագործում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS): Բացի այդ, պատժամիջոցների փաթեթով ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին »
ajax-loader