Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է լավ համագործակցություն տարբեր ընթացիկ ծրագրերի շրջանակներում և հույս հայտնել, որ նոր ծրագրերը ավելի կամրապնդեն և կզարգացնեն երկկողմ հարաբերությունները: Ծրագրի ղեկավար Օլիվեր Շյոնվենգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները, ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթությունները։ Շյոնվենգերը ներկայացնելով ծրագիրը՝ շեշտել է, որ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵՄ
ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։ Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ ...
Կարդալ ավելին »Մինչև 37.6%․ ԵՄ-ն մաքսատուրք է սահմանել չինական էլեկտրքարերի համար
Եվրամիությունը Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կսահմանի մինչև 37.6%-ի չափով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Եվրահանձնաժողովը նախնական հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներմուծվող էլեկտրական մեքենաների համար»: ԵՀ-ից պարզաբանել են, որ խոշոր ավտոարտադրողների համար մաքսատուրքերը տատանվելու են իրենց արտադրանքի արժեքի 17.4%-ից մինչև 37.6%-ը: ԵՀ-ն ընդգծել է, որ այդ տուրքերը սահմանվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա, ...
Կարդալ ավելին »Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելքը
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այդ մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն արդեն պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »1 միլիարդ եվրո․ ԵՄ-ն աջակցում է Եգիպտոսի տնտեսական բարեփոխումներին
Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Մարտին մենք Եգիպտոսի հետ ստորագրեցինք 7.4 միլիարդ եվրո օգնության համաձայնագիր, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: Եգիպտոսի տնտեսական ...
Կարդալ ավելին »Առաջիկա 10-ամյակում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո
Առաջիկա 10 տարվա ընթացքում ԵՄ-ին անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: «Եթե մենք ամեն ինչ հաշվի առնենք, ապա առաջիկա 10 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո»,– ասել է նա: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այդ գումարը կարելի է ձեռք բերել ինչպես ...
Կարդալ ավելին »ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...
Կարդալ ավելին »Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչները միացել են ԵՄ պարեկային շրջայցերին Գորիսում
Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության Ֆեյսբուքի էջում: «Պատվիրակները հանդիպեցին առաքելության աշխատակազմին և միացան պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու ՀԵՄԱ-ի աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կկիրառի
Եվրամիության երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս փաթեթը կուժեղացնի մեր արձագանքը Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, ներառյալ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը», – ասվում է X զեկույցում:
Կարդալ ավելին »Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։ Բրյուսելում Ստանոն վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության գործընթացին։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր ...
Կարդալ ավելին »