Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր

Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ:

Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ըստ գոտիների կիրականացվեն կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների եւ հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ։  

«Հաշվի առնելով, որ սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները, ինչպես նաեւ Երեւանում նախատեսվող աղբավայրի կառուցման գործընթացները բավականին ժամանակ կտանեն, խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,- ասված է նախագծում:

ajax-loader