ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հունվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 901,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․1% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 636,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․17% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է. ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ
Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ՝ նշելով, որ մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 ...
Կարդալ ավելին »Պարեկները մարտի 3-ից 10-ը Երևանում հայտնաբերել են 4 479, մարզերում՝ 14 124 խախտում
ՀՀ մայրաքաղաքում մարտի 3-ից 10-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ «Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, ...
Կարդալ ավելին »Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո»
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնեց ուղևորներից մեկը: Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ի փոխարեն ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից թռել է ժամը 08։20-ին, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով: Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել ...
Կարդալ ավելին »Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ
Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը: Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում:
Կարդալ ավելին »Երևանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Սոֆիայի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բուլղարիայի Ազգային տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու օրվա առթիվ։ Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկում դրամահավաքի վերաբերյալ. չհայտարարված այց է իրականացվել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանն անդրադարձավ օդի որակին
Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները: Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված ...
Կարդալ ավելին »Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը
Երևան քաղաքի նոր հատակագծի հաստատումը խիստ պահանջներ է առաջադրել, այն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945, իսկ սեփական հողամասերում 3313 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են կատարվում
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը: Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 ...
Կարդալ ավելին »