Tag Archives: Երևան

Երևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ և մասնագետներ

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար ներգրավվելու են առավել փորձառու աուդիտորական ընկերություններ ու մասնագետներ։ Երևանի ավագանու համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 16-ի հերթական նիստում՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի զեկուցմամբ։  Ավագանու որոշմամբ՝ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին այսուհետ կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, առնվազն 7 աշխատակից ...

Կարդալ ավելին »

Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։  Համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։  Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

Կարդալ ավելին »

Մերօրյա նոր Ռիխտերը` Երևանում

Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ ...

Կարդալ ավելին »

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել, որից 23-ը՝ տղա

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։ Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը բացվել է Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև ...

Կարդալ ավելին »

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը: Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով: ...

Կարդալ ավելին »

Քաղաքի տեսքը պետք է բացվի. Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ

Պատմամշակութային հուշարձան-շենքերի տեսքը պետք է բացվի: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտաարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  Նա հիշեցրել է, որ 2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ:   Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

լանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի,  Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-16 փողոցների և նրբանցքների, Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու Toyota-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է հարբած

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Երևանում ՊՆ-ին պատկանող եւս մեկ շենք կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 262 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Այդ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասն  օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՊՆ-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader