Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է:

Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով:

Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի:

Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:

ajax-loader