Tag Archives: Երևան

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այդ մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով ...

Կարդալ ավելին »

Դիմակավորված և զինված հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստը»

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՝ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը: Նա չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել: Ոստիկանությունը ...

Կարդալ ավելին »

Վթար՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ կա տուժած

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.–    աղբահանություն,–    հասարակական տրանսպորտ,–    զբոսաշրջություն,–    առողջապահություն,–    բնակչությանը մատուցվող ծառայություններ,–    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,–    մասնակցային կառավարում,–    կանաչ տնտեսություն,–    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն ...

Կարդալ ավելին »

Երևանի համար 101 միջնակարգ դպրոցում գործարկվելու է շչակ

Ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի համար 101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և քաղաքացիներին խնդրում չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը: «Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Զատկի 3-րդ փառատոնը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը մարտի  31-ին ժամը 14։00-ից 17:00-ը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։Ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը ...

Կարդալ ավելին »

Երևանում և Գողթանիկում խուզարկությամբ մեծ քանակի զենք և զինամթերք է հայտնաբերվել

Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ ...

Կարդալ ավելին »

Երևանը` հայագիտական քննարկումների հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

 «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել ...

Կարդալ ավելին »

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Երևանում

Ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: «Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա ...

Կարդալ ավելին »
ajax-loader