Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը:

«Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, Ավանում՝ 4,4 կմ, Շենգավիթում՝ 3,4 կմ, Աջափնյակում՝ 8,5 կմ, Դավթաշենում՝ 1,3, Արաբկիրում՝ 600 մետր, Մալաթիա-Սեբաստիայում՝ 3,9 կմ:

Կենտրոն վարչական շրջանում միջին նորոգման աշխտանքների հայտերի բացման օրը ապրիլի 26-ն է, Նոր Նորք եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ ապրիլի 29-ն է, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում՝ ապրիլի 26-ն է, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջաններում՝ ապրիլի 26-ն է եւ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում՝ ապրիլի 19-ն է»,- ասաց նա:

ajax-loader