Tag Archives: ճանապարհ

Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները երկկողմանի փակ են

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

Կարդալ ավելին »

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ ...

Կարդալ ավելին »

Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը: «Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում կառուցվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից

Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում: Այդ մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել ...

Կարդալ ավելին »

Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը բացվել է

Գեղարքունիքի մարզում մարտի 26- ի ժամը 17։00-ից սաստիկ բքերի պատճառով տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ճանապարհը։Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ճանապարհի մաքրման աշխատանքները սպասարկող կազմակերպության կողմից սկսվել  են բքերի հանդարտվելուն պես միայն՝ մարտի 27-ի վաղ առավոտից, իսկ ժամը 10։00-ից ճանապարհը դարձել է երթեւեկելի, ընթանում են ճանապարհի լայնացման աշխատանքներ։

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում մարտի 25-ի գիշերային ժամերին ու վաղ առավոտյան տեղումները թաց ձյան տեսքով են։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձյան շերտը կազմել է 5-7 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից սկսել են մաքրման և մշակման աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է միայն Վարդենյաց ...

Կարդալ ավելին »

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են

Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Մարտի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի և Գավառ համայնքներում սկսվել են ձյան առատ տեղումները։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման և մշակման աշխատանքները սկսվել են առավոտվա ժամերից, որոնք ընթացքի մեջ են։ Վարդենիս համայնքում դեռևս ձյուն չի տեղացել։ Մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի 57,2 կմ ճանապարհ նորոգելու համար

Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Մարտի 14-ի կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ:

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »
ajax-loader