Tag Archives: ճանապարհ

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...

Կարդալ ավելին »

Վերին Արտաշատ ճանապարհին այրվել է վագոն-տնակ

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 29-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ:Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 30 քմ:

Կարդալ ավելին »

Մեր և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այդ մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։ «Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և ...

Կարդալ ավելին »

Վերջապես «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. Գնել Սանոսյան

Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» ինթերնեյշնլ գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ՝ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ...

Կարդալ ավելին »

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները

2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհը գործում է սահմանափակումներով

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրության աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց ...

Կարդալ ավելին »

Բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն. փոխնախարար

Հայաստանում բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին ասել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ճանապարհները Հայաստանում առաջիկայում անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ «Հաշվեքննիչների եզրակացությունների հիման վրա կստուգվի անվտանգության բոլոր կանոնների պահպանումը։ Դա վերաբերում է նաեւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, ճանապարհային նշանների տեղադրմանը եւ տեխնիկական այլ պահանջներին»,- ասել է Ղալեչյանը։ Նա նաեւ ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհի վթարի դեպքով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում 2023 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ  ավտոպատահարի դեպքի առթիվ երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության ...

Կարդալ ավելին »

Մինչև օգոստոսի 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի ...

Կարդալ ավելին »

8 մլրդ 972 մլն դրամ է հատկացվել ճանապարհների նորոգման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Որոշման մասին հայտարարվեց օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը           8,972,683,160 դրամ է: Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի,  Վայքից Զառիթափ  ...

Կարդալ ավելին »
ajax-loader