Հայաստանում բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ճանապարհները Հայաստանում առաջիկայում անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ «Հաշվեքննիչների եզրակացությունների հիման վրա կստուգվի անվտանգության բոլոր կանոնների պահպանումը։ Դա վերաբերում է նաեւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, ճանապարհային նշանների տեղադրմանը եւ տեխնիկական այլ պահանջներին»,- ասել է Ղալեչյանը։
Նա նաեւ նշել է, որ հաջորդ տարվանից իրենց գերատեսչությունը կփորձի բոլոր ճանապարհների հաշվեքննություն անցկացնել։ Իսկ մինչ այդ վերահսկողությունը կխստացվի։