Tag Archives: փոխնախարար

ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը․փոխնախարար

Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Փոխնախարարը պարզաբանել է, որ ապրանքների այն ավելացված արժեքը, որը մտնում է Հայաստան վերաարտահանման համար, աննշան ազդեցություն է ունենում տնտեսության վրա, քանի ...

Կարդալ ավելին »

3830 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է և ունի բարձրացված դրույքաչափ․ ԿԳՄՍ փոխնախարար

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված  ամենակարևոր խնդիրներից մեկը դրա տևողությունն է․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ։ Այդ մասին հայտնեց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  «Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցաշինության ծրագրերի ընթացքի մասին

Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել  այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դժգոհություններին

 «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ   ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից  ելնելով՝  ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին: Նա նշեց, ...

Կարդալ ավելին »

Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի․ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ. մարտին։ «Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,- ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք ...

Կարդալ ավելին »

Վթարներն ու դրանց հետևանքով մահերի վիճակագրությունը մտահոգիչ է․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային համակարգի անվտանգ շահագործումն ու գործունեության արդյունավետության բարձրացումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում նշեց, որ ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, և այդ պատահարները կործանարար ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ սերնդի վրա։ «Հայաստանը ...

Կարդալ ավելին »

ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին

Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու  վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում  ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման ...

Կարդալ ավելին »

Քերոբյանը Չինաստանի առևտրի փոխնախարարի հետ քննարկել է AIIB-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում: «Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով. փոխնախարար

Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ: Այդ մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: ...

Կարդալ ավելին »

Բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն. փոխնախարար

Հայաստանում բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին ասել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ճանապարհները Հայաստանում առաջիկայում անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ «Հաշվեքննիչների եզրակացությունների հիման վրա կստուգվի անվտանգության բոլոր կանոնների պահպանումը։ Դա վերաբերում է նաեւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, ճանապարհային նշանների տեղադրմանը եւ տեխնիկական այլ պահանջներին»,- ասել է Ղալեչյանը։ Նա նաեւ ...

Կարդալ ավելին »
ajax-loader