Tag Archives: ճանապարհ

Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա

Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացրեց 60,7 կմ ճանապարհների նորոգման համար

Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացնում 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծով նախատեսվում է ֆինանսավորել 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական ճանապարհներ։ Ընդհանուր առմամբ, կհատկացվի 2 միլիարդ 24 միլիոն դրամ։ Ամեն տարի 150 ...

Կարդալ ավելին »

Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հարազատներին

Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։  Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) օգոստոսի 10-ի ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

2024-ից Երևանը կանցնի ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից: Վարչական շրջանն ունի 13 կմ ճանապարհ, գույքագրման արդյունքում նախատեսվում է իրականացնել 5350 քմ փոսալցում, 59050 գծմ ճաքալցում, 85650 գծմ գծանշում, ...

Կարդալ ավելին »

Մ3 ճանապարհին գերբեռնվածության պատճառով փլուզված կամուրջի փոխարեն նորն է կառուցվում

Նոր կամուրջ է կառուցվում Մ3 միջպետական ճանապարհին՝ Լուսագյուղի տարածքում: Նախկինը փլուզվել էր գերբեռնված մեքենաների պատճառով, նորոգման ենթակա չէր: Այս կամուրջը 15 գյուղերի բնակիչների միակ ճանապարհն է: Կառավարությունից հայտնում են, որ 133 միլիոն դրամ է կառավարությունը հատկացրել շինարարության համար: Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Շահագործման հանձնվեց բարեկարգված Հայաստան- Վրաստան սահմանային ճանապարհի Մ-6 Վանաձոր-Բագրատաշեն հատվածը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն  հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն  հատվածն իրականացվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց, որ այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նախ միջպետական ճանապարհ է և հանգուցային կարևոր դեր ունի դեպի Բագրատաշենի ուղղությամբ  ուղևորների և բեռնափոխադրման գործում: «Բագրատաշենի ...

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդալ ավելին »

Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 4 մեքենա. կա 16 տուժած

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ ...

Կարդալ ավելին »
ajax-loader