Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացրեց 60,7 կմ ճանապարհների նորոգման համար

Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացնում 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծով նախատեսվում է ֆինանսավորել 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական ճանապարհներ։ Ընդհանուր առմամբ, կհատկացվի 2 միլիարդ 24 միլիոն դրամ։ Ամեն տարի 150 կմ ճանապարհ միջին նորոգման եղանակով ասֆալտապատում ենք»,- ասաց Սանոսյանը, հավելելով, որ առաջիկայում ևս 90 կմ ճանապարհի համար ֆինանսավորում կհատկացվի։

ajax-loader