Tag Archives: ճանապարհ

Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...

Կարդալ ավելին »

Վարդանանք-Կապան ճանապարհին ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ

Վարդանանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ հաղորդագրության՝ 2023 թ․ հունիսի 12-ին ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ. կա մեկ զոհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 7-ի ժամը 11:10-ի սահմանում բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչպես ըեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախման հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ...

Կարդալ ավելին »

Կապան-Քաջարան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները հունիսի 7-ի ժամը 10:00-ից իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։  Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Հանրապետությունում մյուս ճանապարհներն անցանելի են։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին կգործեն երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ինչպես տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։ Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝ 13.00-14.00 18.00-18.30 Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։ ՀԱղորդագրության մեջ նաև նշվում է, որ և՜ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն ...

Կարդալ ավելին »

Միջպետական ճանապարհը 15 րոպե փակ կլինի. կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Կարդալ ավելին »

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader