Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին կգործեն երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ինչպես տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝

13.00-14.00

18.00-18.30

Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։

ՀԱղորդագրության մեջ նաև նշվում է, որ և՜ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։

ajax-loader