Վարդանանք-Կապան ճանապարհին ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ

Վարդանանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝ 2023 թ․ հունիսի 12-ին ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։

1.jpg (122 KB)

Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն, սակայն, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են։

2.jpg (171 KB)

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

3.jpg (184 KB)
ajax-loader