Tag Archives: զինծառայող

Կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ։ Ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ...

Կարդալ ավելին »

Անհետ կորած 22 զինծառայողի ընտանիք ևս մեկ ամիս կստանա 300-հազարական դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը: Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին եւս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը: Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Նարեկ Գրիգորյանը հայտնաբերվել է կախված վիճակում, քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ժամկետային զինծառայողներին այժմ արգելվում է լքել երկիրը

Մոսկվայի զինկոմիսարիատները SMS ծանուցումներ են ուղարկում զորակոչիկներին՝ չներկայանալու դեպքում սահմանափակումների մասին, գրում է The Moscow Times-ը։ Սահմանափակումների թվում են Ռուսաստանից դուրս գալու արգելքը, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման, ինքնազբաղվածության և անհատ ձեռնարկատերերի գրանցման, արտասահմանյան անձնագիր ստանալու, վարկեր վերցնելու և տրանսպորտային միջոցների գրանցման արգելքը։ Ծանուցումները ստացածներին սպառնում են քրեական պատասխանատվությամբ և խնդրում շտապ ներկայանալ հավաքակայան։ Ծանուցումների մասին տեղեկությունները հայտնվել են Z-ալիքներում։ ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը նկատել է, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել ...

Կարդալ ավելին »

Անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիքներին ևս 2 ամիս կհատկացվի 300 հազարական դրամները

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  որոշում կայացրեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել եւս երկու ամսով՝ մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Այդ նպատակով հատկացվեց  13,8 մլն դրամ: Նշենք, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։ Հնդկաստանի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ շրջանում տեղի է ունենում զինյալների որոնման՝ բանակի և ոստիկանության համատեղ գործողություն։: Ահաբեկիչների հետ բախումն սկսվել է հուլիսի 15-ի ...

Կարդալ ավելին »

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, կա 2 զոհ

այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանը իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Արթուր Մնացականյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք. պայմանագրային զինծառայող է կալանավորվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը: Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, կալանավորվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող ...

Կարդալ ավելին »
ajax-loader