Tag Archives: զինծառայող

ԶՄՊԿ պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին  սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։ Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք ...

Կարդալ ավելին »

Տեղի գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Կարդալ ավելին »

Վարդանանք-Կապան ճանապարհին ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ

Վարդանանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ հաղորդագրության՝ 2023 թ․ հունիսի 12-ին ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են  Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին: Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։

Կարդալ ավելին »

Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

ՀՀ զինված ուժերում hունիսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:  Ըստ աղբյուրի՝ քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել է 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Ադրբեջանի՝ դրական պատասխանի դեպքում Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման ...

Կարդալ ավելին »

Պետությունը 2,5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ...

Կարդալ ավելին »

Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Մայիսի 12-ին վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել․ վիրավորվել է 2 զինծառայող

 Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին »
ajax-loader