Tag Archives: զինծառայող

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել 2 զինծառայող. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

այաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ...

Կարդալ ավելին »

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում  հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Կարդալ ավելին »

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Կձեռնարկվեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն էապես բարձրացնելու քայլեր․ Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։ Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։  Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Հակառակորդի կրակոցներից 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերովվ քրեական վարույթներ են հարուցվել

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել: Այդ մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «2023 թվականի հուլիսի 12-ին ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ մեկ զինծառայող վիրավորվել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման Հայաստանի զինծառայողները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ադրբեջանական կողմը առևանգել էր Հայաստանի ինքնիշխան տարածքից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողին։ Սումգայիթում հայ զինծառայողների ...

Կարդալ ավելին »
ajax-loader