Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։