Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում փետրվարի 19-ին բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին հայտնուն են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվե
Կարդալ ավելին »Tag Archives: ՊՆ
ՊՆ-ն Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։
Կարդալ ավելին »Տուգանք, կարճաժամկետ ազատազրկում. ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքից խուսափելու համար պատասխանատվությունը
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։ Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։ Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից ...
Կարդալ ավելին »ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը
ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Երևան-Մեղրի մայրուղու վրա կիրականացվի պայթյուն
2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը աշխատանքյին այցով ժամանել է Հայաստան
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ...
Կարդալ ավելին »ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը Լիբանանում է․ ՊՆ
«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելին »Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն
Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...
Կարդալ ավելին »ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կրկին չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին »