Tag Archives: ՊՆ

Սոթքում վիրավորված զինվորը 1 ամիս անց գիտակցության է եկել

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է: «Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...

Կարդալ ավելին »

2024-ին կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 37,7 մլրդ դրամով ավելի գումար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ: «Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների ...

Կարդալ ավելին »

Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը: Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Կօտարվի ՊՆ-ի՝ Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքը. գնահատվել է 25 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Արշակունյաց 4/1հասցեում գտնվող 15122.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 6.490064 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով: Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, ...

Կարդալ ավելին »
ajax-loader