Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։