Զորակոչիկները, որոնք ունեն առողջական խնդիրներ և ներգրավվում են Զինված ուժեր, ծառայության պայմանները հանգեցնում են խնդիրների սրմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։ Նա նշեց, որ ծառայության ընթացքում պայմանները փոխվում են. քաղաքացիական կյանքում նույն ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԶՈՒ
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և ...
Կարդալ ավելին »ԶՈՒ կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես պահել ուշադրության կենտրոնում. Սուրեն Պապիկյան
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ ...
Կարդալ ավելին »ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակել են սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված ...
Կարդալ ավելին »ԶՈՒ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով՝ զորավարժության նպատակներ են ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորմանը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 15-ին գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։ Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։ վարչապետը թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտնեց հրազենային վիրավորումից երկու զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց պայմանագրային զինծառայող ...
Կարդալ ավելին »Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի ԳՇ պետ
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը: Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդալ ավելին »