Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացու ուղղությամբ

Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

n1.jpg (128 KB)
n2.jpg (238 KB)
n3.jpg (76 KB)
n4.jpg (186 KB)
n5.jpg (286 KB)
ajax-loader