Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է:
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- հավելել է Թորոսյանը:
Նարեկ Պողոսյանն ունի ծանր հրազենային վիրավորում՝ բեկորային վիրավորում գլխի շրջանում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 3 զոհ է տվել: Նարեկը ժամկետային զինծառայող է, վարորդ։