Tag Archives: զու

ԱՄՆ ներկայացուցիչները ՊՆ շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ԶՈՒ-ին օգնելու հնարավորությունները

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված զինվորը 1 ամիս անց գիտակցության է եկել

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է: «Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ...

Կարդալ ավելին »

Հայաստանի համար ընդունելի է Ադրբեջանի հետ 1991-ի սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշվելու՝ ԵՄ առաջարկը․ Փաշինյան

Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարությունը և պատրաստ է գնալ Զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական Միությունը։ Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական Միության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձել է առաջխաղացում կատարել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը մարտի 27-ին ժամը 9։00-ի սահմաններում փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »
ajax-loader