Tag Archives: ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Շուշիի շրջանում կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին․ հանգամանքները պարզվում են

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։  Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, ՊՊԾ և այլ կառույցների աշխատակիցներ

Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի     համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը և Մայքլ Վեներդին քննարկել են ՊՆ-ի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Ճարտարում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի ՊԲ-ի կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ...

Կարդալ ավելին »

500 000 դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն ստացել է շինությունը և 1 ամիս անց 90 000 դոլարով վաճառել այլ բանկի

Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: Այդ մասին տեղեկացնում է Դատախազությունը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ին կցված «հատուկ նշանակության» հողամասը օտարվել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ «Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը ...

Կարդալ ավելին »
ajax-loader