Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։