Tag Archives: ՊՆ

ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին ժամը 23:30-ի սահմաններում հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ

Կարդալ ավելին »

ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը. տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։    «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի տարածած լուրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

Կարդալ ավելին »

23 հազար դոլար կաշառքի մեղադրանքով կալանավորվել է ՊՆ պաշտոնատար անձ

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք ստանալու կասկածանքով Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կալանավորման մասին։ Հակակոռպուցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ ...

Կարդալ ավելին »

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում  հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Կարդալ ավելին »

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի ժամը 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »
ajax-loader