ՊՆ-ն ապրիլի 1-ից հունիսի 28-ը վարժական հավաքներ կանցկացնի․ Կներգրավվի 4799 քաղաքացի

Սույն թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը պաշտպանւթյան նախարարությունը կանցկացնի պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավի տրանսպոր­տային միջոցներ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Կառավարության վաղը կայանալիք նիստի հարցերի օրակարգից։ Նախագծից կից հիմնավորման սահմանված են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

Ըստ այդմ՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթա­սպա­յական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետա­նա­յին մասնագիտություններով: 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերա­պատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25  օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2024 թվականի ապրիլի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1334 քաղաքացու, որոնցից 1209-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 47-ը` ավագ ենթասպայական կազմի, 78-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 352 քաղաքացու, որոնցից 315-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2024 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 451 քաղաքացու, որոնցից 413-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2024 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 311 քաղաքացու, որոնցից 276-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 5-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 765 քաղաքացու, որոնցից 700-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 500 քաղաքացու, որոնցից 453-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
է. 2024 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 248 քաղաքացու, որոնցից 218-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 20-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ը. 2024 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացու, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
թ. 2024 թվականի հունիսի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 523 քաղաքացու, որոնցից 480 ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4.Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նու­թյուն­ներ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 25 միավոր ճանապարհա­շինա­րարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ)՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

ajax-loader