Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները երկկողմանի փակ են

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

ajax-loader