Գեղարքունիքում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում մարտի 25-ի գիշերային ժամերին ու վաղ առավոտյան տեղումները թաց ձյան տեսքով են։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձյան շերտը կազմել է 5-7 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից սկսել են մաքրման և մշակման աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է միայն Վարդենյաց լեռնանցքը։

Ձյան տեղումները որոշակի  ընդհատումներով  շարունակվում են։

ajax-loader