Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

–    աղբահանություն,

–    հասարակական տրանսպորտ,

–    զբոսաշրջություն,

–    առողջապահություն,

–    բնակչությանը մատուցվող ծառայություններ,

–    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,

–    մասնակցային կառավարում,

–    կանաչ տնտեսություն,

–    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:

ajax-loader