Tag Archives: բարեփոխում

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.–    աղբահանություն,–    հասարակական տրանսպորտ,–    զբոսաշրջություն,–    առողջապահություն,–    բնակչությանը մատուցվող ծառայություններ,–    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,–    մասնակցային կառավարում,–    կանաչ տնտեսություն,–    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 11 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։  Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի ...

Կարդալ ավելին »

Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուքի» էջում: «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են ...

Կարդալ ավելին »

Դատախազությունում կադրային բարեփոխումներ են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: ...

Կարդալ ավելին »
ajax-loader