Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աննախադեպ քանակով մանկապարտեզներ են հիմնանորոգվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հաջորդ փուլի ծրագրով նախատեսել ենք 32 մանկապարտեզի վերակառուցում էներգոարդյունավետության և սեյսմոկայունության բաղադրիչով։ Ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է։ Դրանք հիմա ավելի խիստ ստանդարտներով վերանախագծվում են և շուտով կդրվեն մրցույթների։ Այս պահի դրությամբ մոտ մեկ տասնյակից ավել մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ մանկապարտեզներում նախատեսում են երկարօրյա ծառայություն, որն աշխատող ծնողների համար ավելի հարմարավետ կլինի։