ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության համար

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը:

Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին եւ բարելավելով ծանր վթարների կառավարումը։

ajax-loader