Tag Archives: ԵՄ

Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են գործակցային հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:  Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա մինչև հունիսի 27-ը

ԵՄ երկրները մտադիր են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ մինչև հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը: Հարթակի փոխանցմամբ՝ եվրոպական պետությունները ցանկանում են համաձայնության գալ սահմանափակումների շուրջ, մինչ Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը հուլիսի 1-ին: Պատժամիջոցները կարող են ներառել ռուսական գազի փոխադրման սահմանափակումներ: Սպասվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն եվրոպական ...

Կարդալ ավելին »

ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ

Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսվարողներին ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական միություն: «Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ընդգծվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» կարևորությունը

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունը։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ԵՄ-ն և Հայաստանն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է ...

Կարդալ ավելին »

ԵՄ 8 երկրների արտգործնախարարները պահանջել են սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժը

Եվրամիության ութ երկրների արտաքին գործերի նախարարները պահանջել են եվրոպական երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում։ Այդ մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով այն նամակին, որն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը պետք է խստորեն սահմանափակի ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների ...

Կարդալ ավելին »

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

 Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ Honoured to host ...

Կարդալ ավելին »

Հայկական կոնյակը՝ Armenian brandy, ԵՄ-ում. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy–ն գրանցվի որպես աշխարհագրական նշում: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին, «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք

 Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։ Այդ մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Հաղորդվում է նաև, որ առաքելության անձնակազմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի տարածքում։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ...

Կարդալ ավելին »

ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված վիճակը

Եվրամիության 27 երկրի արտգործնախարարներն այսօր՝ մայիսի 27-ին, նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի շուրջ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։ «Մայիսի 27-ին Վրաստանը քննարկվելու է արտգործնախարարների կողմից՝ լուրջ զարգացումների ֆոնին։ Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները»,- ասաց նա։

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում: ՊԵԿ-ից հայտնում են, որ ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր ...

Կարդալ ավելին »
ajax-loader